«Նիկոլը մեծ վտանգի մեջ է. ռևանշիստական ուժերը փորձելու են հեղաշրջում իրականացնել». Վարդան Հարությունյան | HAVASTI.info

«Նիկոլը մեծ վտանգի մեջ է. ռևանշիստական ուժերը փորձելու են հեղաշրջում իրականացնել». Վարդան Հարությունյան

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն ինչ որ մտածում էի, դոդի կալանավորման միջնորդությունը մերժվեց։ Եկեք փաստենք, որ ունենք մի անողնաշար իշխանություն, որը 2 տարվա մեջ չկարողացավ դատական համակարգը փոխել։ Նիկոլ Փաշինյանը կոպտագույն սխալ գործեց՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին թողնելով պաշտոնում և դեռևս մի տարի առաջ չփոխելով Սահմանադրությունը։

Այժմ Նիկոլը մեծ վտանգի մեջ է. սկզբում Ռոբը, հիմա Դոդը. ռևանշիստական ուժերը փորձելու են հեղաշրջման փորձ իրականացնել, ուստի իշխանությունը պետք է անհապաղ դուրս գա մանկապարտեզային և ֆեսբուքյան ստատուսների մակարդակից՝ համարձակ և հստակ շատ կարճ ժամանակահատվածում փոխի դատական համակարգը և գլխավոր դատախազին, անհապաղ Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը պետք է հայտնվեն բանտում»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *