«Նիկո՞լն ով է, որ կարողանա Հայկին որևէ բան արգելի»․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրելով․ «Մի՞թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի գործերն այնքան վատ են, որ խորհրդարանական արձակուրդների ընթացքում իրեն չխնայելով բարմեն է աշխատում, որպեսզի կարողանա ընտանիք պահել: Ոչ, անշուշտ այդպես չէ։ Պարզապես պատգամավոր Հայկն անձամբ զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա Սևանալճի ափին բացել է White Shorja լողափն ու թքելով հանրային ծառայության մասին օրենքի երեսին և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գլխին` շատ հանգիստ ու անձամբ բիզնեսով է զբաղվում:

Նա արդեն այնքան լուրջ բիզնեսմեն է, որ հանգիստ ու համապարփակ թքած ունի նաև Նիկոլի դիմակ կրելու պահանջի վրա:

Ու սրանք հեղափոխությունից են խոսում…

Քանի իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը սաղ ա, պարետը գլուխը պատին է տվել համերգներն ու փարթիներն արգելելու իր որոշումներով:

Նիկո՞լն ով ա, որ կարողանա Հայկին որևէ բան արգելի…»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*