«Ներկայիս իշխանությունը որոշեց ստանձնել հրեշավոր մեքենայի ղեկը». Գևորգ Գալստյան

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր անցնող վայրկյանի հետ ավելի պարզ է դառնում, որ արդեն երեք տասնամյակ գործող ռեժիմը ջանք չի խնայում պետություն ունենալու հույսը կուլ տալու հրեշավոր գործում: Այո’, այն ռեժիմը, որի դեմ ժողովուրդը պայքարում էր, չի կործանվել: 2018թ. պայքարը ռեժիմի ոճրագործ էության դեմ էր: Ատելի անձերն ու կառույցները ընդամենը ռեժիմի պահապաններն էին: Ժողովուրդը կեղեքիչ ռեժիմի կործանման համար էր պայքարում, այլ ոչ թե դրա պահապանների փոփոխության: Ներկայիս իշխանությունը որոշեց, այնուամենայնիվ, ստանձնել հրեշավոր մեքենայի ղեկը, որն այլ ուղղություն չի ճանաչում, բացի Մեր ապագան անդունդ` լիարժեք ստրկության, տանող ճանապարհից:
     Ներկայումս կատարվում է այն, ինչը պետք է կատարվեր այդ մոտեցման ընտրության պարագայում: Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ ռեժիմը կործանելու և Ազգային Պետություն ունենալու Մեր նպատակը զորեղ է ռեժիմից»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*