«Նա դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին»․ Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանի գրառումը․ «Սահմանադրական դատարան դիմելու ժամկետի մասով Էդմոն Մարուքյանի նախապայմանն այլևս վերացված է: 
     Նա դեռ շանս ունի ապացուցելու՝ իշխանության գրպանում է, թե պետության թիկունքին»:

Հիշեցնենք՝ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու հարցում, որով պետք է վիճարկվեր սահմանադրական փոփոխություների վերաբերյալ ԱԺ ընդունած նախագիծը, և ՍԴ կդիմի միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո: Քոչարյանի պաշտպաններն այսօր հայտարարեցին, որ պատրաստվում են ՍԴ-ից հետ վերցնել Ռ․ Քոչարյանի դիմումները։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*