Նարեկ Բավեյանը և Քրիստինա Սարգսյանն ընտանեկան ջերմ ֆոտոշարք են հրապարակել

Հրաշալի երգիչ Նարեկ Բավեյանը և բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանը՝ իրենց հրաշք որդու՝ Մարկի հետ նոր ֆոտոշարք են հրապարակել։

Ջերմ ու տաքուկ, տնային ու բնության գրկում արված լուսանկարներն էկրանից այն կողմ անգամ ջերմացնում են նայելիս։

Ֆոտոշարքի մի կեսն արված է տանը՝ խոհանոցում, մյուսը՝ խոտերի մեջ՝ հրաշք բնության գրկում։

Անչափ ոճային Քրիստինան ֆոտոսեսիայի համար ոճային հանդերձանք է ընտրել՝ ջինսե կոմբինեզոն՝ ճղճղված, և սպիտակ շապիկ։

Նրա մազերն ուղիղ են հարդարված, իսկ դեմքին գրեթե շպար չկա։

Ամուսինը և որդին նույնատիպ են հագնվել՝ ստեղծելով գեղեցիկ տրիո։

Լուսանկարների մյուս կեսում Քրիստինան կրում է ջինսե տաբատ և կապույտ օվերսայզ շապիկ՝ Սնուփիի պատկերով։

Նարեկը կանաչ շապիկ և ջինսե տաբատ է նախընտրել, իսկ փոքրիկ Մարկը՝ նկարներով շապիկ և կապույտ շորտեր։

Ընտանիքը կարևորում է հարմարավետությունը՝ մարզակոշիկներ կրելով։

Ջերմագույն լուսանկարներում բոլորն անկեղծ ժպտում են։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*