Նայե՛ք, սովորե՛ք, բարերարներ…Լոնդոնաբնակ հայ ուսանողների օժանդակությունը Հայաստանին

Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30000 դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան։ Անցած ամսի եղբայրներից ստանալով նախաձեռնության մասին հաղորդագրությունը՝ մեր գրասենյակը

Առողջապահության նախարարության համակարգմամբ աջակցություն ցուցաբերեց խմբաքանակի փոխադրման կազմակերպչական հարցերին:

Ալեքսանդրը և Գեորգին իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար պաշտպանիչ վահաններ են արտադրում։ Այժմ նրանք ստեղծել են վահանների սերիական արտադրության սարքավորում և կարողանում են մեծ խմբաքանակներ արտահանել նաև այլ երկրներ:

Լսելով հայրիկի խորհուրդը՝ որոշեցին անպայման անվճար խմբաքանակ ուղարկել հայրենիք՝ միանալով կորոնավիրուսի դեմ հայաստանյան պայքարին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*