
«Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց, որ ռումբի մասին նամակ են ստացել էլփոստով՝ անհայտ բաժանորդից, որտեղ ռուսերենով գրված է եղել, որ մոլի տարածքում 3 ռումբ է տեղադրված։ «Անմիջապես հայտնեցինք համապատասխան մարմիններին, որոնք արագ ժամանեցին ու հիմա կատարվում է զննություն։ Հաղորդագրության հեղինակը նշում էր, որ ռումբերը կգործարկվեն օրվա ընթացքում»,- ասաց տնօրենը։
Оставить комментарий