Նաիրա Զոհրաբյանին եւ Գեւորգ Պետրոսյանին մանդատից զրկելու ֆլեշմոբ ֆեյսբուքում | HAVASTI.info

Նաիրա Զոհրաբյանին եւ Գեւորգ Պետրոսյանին մանդատից զրկելու ֆլեշմոբ ֆեյսբուքում

Երեկվանից, երբ ֆեյսբուքում լայն տարածքում գտավ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի անձնական հեռախոսազրույցները,  այս պատգամավորներին մանդատից զրկելու պահանջ են ներկայացնում։

Այս մասին իր հարցազրույցներից մեկում խոսել է նաև Նաիրա Զոհրաբյանը.

 Ես ինչ ունեի ասելու՝ արդեն ասել եմ։ Ես իմ խոսքով դիմել եմ սփյուռքահայ մեր հայրենակիցներին։ Եթե կարիք կա, նորից կասեմ, ինձ Ֆեյսբուքի մեսենջերով ամենախուլիգան հայհոյանքներ են ուղարկում։ Իմ երեխայի հասցեին հայհոյանքներ էր գրել մի կին, որը, հետո մենք ճշտեցինք, Եվրոպայում զբաղված է գողությամբ։ Նա խանութներից օծանելիք է գողանում, անգամ ոստիկանների կողմից բռնվել է։ Ես պատասխանել եմ տվյալ կնոջը։ Կրկնում եմ այն, ինչ ասել եմ, ստորագրում եմ ամեն բառիս տակ։

Երկիրը լքած և եվրոպաներում գողություն անողը, մեր հայրենիքը վարկաբեկողը ինձ համար լափի համար հայրենիքը լքած է։ Ես ցավում եմ, որ իշխանությունը, որը կազմակերպել էր այս ամենը, փորձեց խաղալ մեր սփյուռքահայ շատ հարգարժան հայրենակիցների էմոցիաների վրա։ Անկեղծ ասած՝ ես չեմ լսել, բայց ինձ պատմել են, որ նման արձագանքներ եղել են։

Ես շատ եմ ցավում, որ մեր հայրենակիցները, բացարձակապես տեղյակ չլինելով խնդրին, տեղյակ չլինելով, թե ում և ինչի համար եմ արձագանքել, չգիտեմ ինչից ելնելով՝ նման արձագանք են տվել։ Ես ցավում եմ դրա համար, ավելին ասել չեմ կարող։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *