
Հեշտ ու արագ է պատրաստվում: Այս ախորժելի խորտիկը վայելելիս ընտանիքի անդամները շատ գոհ կմնան:
Բաղադրիչներ
Հավ(կտորներ) — 1 կգ
Միջին չափի գլուխ սոխ— 3 հատ
Բաց գույնի գարեջուր — 1 բաժակ
Համեմունքներ ըստ ճաշակի
Սխտոր — ցանկության դեպքում

Պատրաստման եղանակը
Հավը կտրատել, կարելի է վերցնել ազդրեր: Համեմունքերը, սխտորը քսել վրան, թողնել մոտ ժամուկես, որ մարինացվի:
Սոխը կտրատել օղակներով, դրանք էլ իրենց հերթին կտրատել չորս մասի և բուսական յուղի մեջ տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Սոխը քաշել դեպի տապակի անկյունները, հավի կտորները դնել տապակի մեջտեղում: Տապակել երկու կողմից 6-7 րոպե:
Այնուհետև գարեջուրը լցնել վրան, թողնել շոգեխաշվի 10-15 րոպե:
Մատուցել կարելի է հենց տապակով, որովհետև համեմունքներով սոխեռածը նույնպես շատ համեղ է:
Բարի ախորժակ
Оставить комментарий