Մսով կարկանդակներ. Այնքան համեղ են, որ չեք հասցնի հաջորդ բաժինը տապակել | HAVASTI.info

Մսով կարկանդակներ. Այնքան համեղ են, որ չեք հասցնի հաջորդ բաժինը տապակել

Մսով կարկանդակներ. Այնքան համեղ են, որ չեք հասցնի հաջորդ բաժինը տապակել: Համտեսողները մատները հետը կուտեն, քանի որ այս պարզ բաղադրատոմսով պատրաստվող կարկանդակներն անուշաբույր են, հյութալի և գեղցիկ ոսկեգույն:

Պատրաստեք և վայելեք այս հրաշքը, հրավիրեք ձեր ընտանիքին և ընկերներին հաճելի երեկո անցկացնելու համար` համեղ կարկանդակներով:

մսով կարկանդակ

Մսով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչներ.

Խմորի համար.

  • Ալյուր 500 գ
  • Կարագ 150 գ
  • Ձու 3 հատ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Լցոն

  • Տավարի աղացած միս 350 գ
  • Սոխ 2 հատ
  • Աղ եւ պղպեղ
  • Մաղադանոս
  • Սամիթ

ինչպես նաև

  • Տապակելու համար`  բուսական յուղ:
մսով կարկանդակ

Մսով կարկանդակներ. Ինչպես պատրաստել

  1. Ալյուրը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել կարագը և հունցել ձեռքերով ՝ փշրանքներ պատրաստելով:
  2. Այնուհետև այդ զանգվածին ավելացնել աղ, փխրեցուցիչ, ձու, և ձեռքերով միջին փափկության խմոր հունցել: Կես ժամով թողնել սառնարանում, կափարիչով ծածկելով խմորի ամանը:
  3. Պատրաստենք լցոնը, դրա համար տապակել մանր կտրատած սոխը թավայի մեջ, ապա դրան ավելացնել աղացած միսը, խառնելով տապակել, ապա ավելացնել աղ և պղպեղ և 15 րոպե եփել միջին կրակի վրա:
  4. Պատրաստ լինելուն պես ավելացնել մանր կտրատած կանաչիները, և լցոնը տեղափոխել առանձին ամանի մեջ: Խմորը դուրս հանել սառնարանից և այն բաժանել 15 հավասար մասերի:
  5. Յուրաքանչյուր մասից գնդիկները պատրաստել, դնել հարթ ամանի մեջ, ծածկել կպչուն թաղանթով և թողնում մնա որոշ ժամանակ, ապա յուրաքանչյուր գնդակը գրտնակել բարակ բլիթի տեսքով:
  6. Յուրաքանչյուր բլիթի կենտրոնում մի փոքր լցոն դնել և ձևավորել կարկանդակներ: Տապակել կարկանդակները երկու կողմերից, միջինից մեծ ջերմության վրա՝ մեծ քանակությամբ յուղ ավելացնելով, մինչև ոսկեգույն դառնա:
  7. Շարել թղթե անձեռոցիկների վրա` ավելորդ յուղը քամելու համար:
մսով կարկանդակ


Մսով կարկանդակները պատրաստ են:

Բարի ախորժակ:

ԿԸՐԾ․ Յուրահատուկ Խմորամսային Ուտեստ Ազգային Խոհանոցից

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *