Մուկուչյանը ով ա եղել, մինչև հիմա խի՞ կա, հարց եմ տալիս բոլորին. Գագիկ Ծառուկյան

Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել: Ես ներկայացրել եմ երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական և համաճարակի իրավիճակը: Այս մասին այսօր դատարան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի դատարանից, նա ասաց, որ մինչև հիմա ոչ մի հիմնավորում չկա իր վրա: «Սա քաղաքական պատվեր է, որը որ դուք լավ տեսնում եք, ես և գործընկեր էի, և հուշագիր էի ստորագրում, և սեփականատեր էի, գնում էի, նայում էի, թե ինչ աշխատանք է կատարված, որ իմ երկիրը կարողանամ լավ ներկայացնեմ: Ինչ որ արել եմ, արել եմ իմ երկրի պատվի համար, ժողովրդի համար, ապագայի համար: Ծառուկյանը եթե այսօր հայտարարեր` օ՜ հոյակապ, վարչապետը, այս նոր իշխանությունը ինչեր է արել… Ու մի բան էլ ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, չի կարելի անընդհատ հների հետ կապել: Մուկուչյանը ով ա եղել, մինչև հիմա խի՞ կա, հարց եմ տալիս բոլորին, ամենաառաջին կեղծարարը ընտրությունների համար»,-ասաց նա` նորից հավելելով, որ քանի որ ներկայացրել է երկրի իրական վիճակը, քաղաքական պատվեր է իրականացվում իր դեմ:

Անդրադառնալով դաշնակցության, Վանեցյանի հետ համագործակցությանը նա ասաց, որ ամբողջ թիմով այս պահին քննարկումների մեջ են. «Ամենակարևորը այսօր պետք է ազգովի միավորում լինի, իմը-քոնը չպիտի լինի, այս վիճակից դուրս գալու համար: Քննարկվում է, որևէ փաստաթուղթ չկա ստորագրած, հանդիպումներ են կայանում, այս պահին դաշնակցության հետ»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*