«Մովսեսի եկեղեցում այսօր մասնակցել ենք պսակադրության արարողության». Տավուշի մարզպետ

«Մենք առաջիկայում ոչ միայն կմեծացնենք ապաստարանների լրակազմը, այլև մեր մասնագետները կայցելեն և որոշակի տեխնիկական շտկումներ կանեն դպրոցների ապաստարաններում: Հնարավոր են դպրոցներում և դրանցից դուրս նոր ապաստարանների կառուցմանը»,- ճեպազրույցի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա հավաստիացրեց, որ համայնքներում լիարժեք կերպով վերադարձ է կատարվել գյուղատնտեսական աշխատանքներին, կյանքը վերադառնում է իր բնականոն հունին: «Մի տպավորությամբ եմ ուզում կիսվել, դա կապ ունի նաև մեր ավանդույթի հետ: Ժամանակին, երբ ինչ-որ մեկը տուն էր կառուցում, ամբողջ գյուղը աջակցում էր իր հնարավորությունների սահմաններում: Այսօր, պատկերացրեք, այն տները, որտեղ մենք վերանորոգում ենք իրականացնում, նույն պատկերն էր: Հարևանները, բարեկամները, գյուղացիները հավաքվել, վնասված տներն են վերականգնում, որ օր առաջ դրանք պիտանի լինեն բնակության համար: Շնորհակալություն եմ հայտում մեր ժողովրդի այդ տեսակին, որ ապրում ու արարում է իր հայրենի սահմանային գյուղում»,- ասաց մարզպետը:

Նա նաև հիշեցրեց, որ այս կամ այն խնդիր ունեցող քաղաքացիները կարող են դիմել մարզպետարանի թեժ գծին. «Կոչ եմ անում մարդկանց իրենց սոցցանցային էջերում սրտաճմլիկ հայտարարություններ չանել: Որևէ մեկին թույլ չենք տա ոտնահարել տավուշցու արժանապատվությունը, մենք հավուր պատշաճի կարող ենք ապահովել բոլոր տավուշցիների բարօրությունը, եթե իսկապես ուզում եք օգտակար լինել, դիմեք այն հարթակներին, որոնց մասին մենք նախօրոք հայտնել ենք»:

Մարզպետը նաև նշեց. «Այսօր մենք մասնակցել ենք պսակադրության արարողության Մովսեսի եկեղեցում, ինչը շատ գեղեցիկ է, կյանքը վերադարձել է իր նախկին հունին»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*