«Մի կտոր լափի» համար չփախանք (տիկին) Զոհրաբյան, այլ …

Արտերկրում բնակվող մեր հայրենակցուհու կոշտ արձագանքը Նաիրա Զոհրաբյանին։

Եկանք աշխատում և ապրում ենք պատվով հայավարի, նամուսով թասիբով, չխախտելով ոչ մի հայկական օրենք ու հուսով ենք, որ մի օր կվերադառնանք մեր երկիր․․․

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, թե ինչպես է Նաիրա Զոհրաբյանը արտերկրում ապրող հայերին բնութագրում «մի կտոր լափի համար փախածներ»։ Արտերերում ապրող մեր հայրենակից Լալա Իսրայելյանը, անձագանքելով նաիրա Զոհրաբյանի Սփյուռքում ապրող հայերի մասին արած արտահայտություններին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Մի կտոր լափի» համար չփախանք (տիկին) Զոհրաբյան, գոյատևելու համար եկանք։ Եկանք աշխատում ու ապրում ենք պատվով հայավարի, նամուսով թասիբով, չխախտելով ոչ մի հայկական օրենք ու հույս ունենք, որ մի օր կվերադառնանք մեր երկիր, մենք

չկարողացանք քո նմանների նման մի կտոր լափի համար սուտ քաղաքականության քողի տակ լափել այդ մի կտոր հացը, այնպես որ խոսելուց առաջ մտածիր, հայրենիքում ոչ բոլոր մնացողներն են մարդ մնացել։

Հիշեցնենք, որ ոչ միայն տիկին Լալան, այլև շատ այլ սփյուռքահայեր են պատասխանել Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որոնց մենք կրկին անդրադարձել ենք։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*