Միկրո կարկանդակներ. Արագ պատրաստենք անթիվ քանակի նախուտետներ մեծ ընկերախմբի համար

Միկրո կարկանդակներ. Արագ պատրաստենք անթիվ քանակի նախուտետներ մեծ ընկերախմբի համար
Սրանք շատ համեղ են ստացվում: Կարկանդակներ առանց առանձին ձևավորման:

Այս հետաքրքիր գաղափարը, որը հուշել են խոհանոցային պարզ հարմարանքները` վերածվել է համային իրական հաճույքի: Միկրո կարկանդակներն այսպիսի հիանալի գաղափար են տնային հավաքույթների կամ բնության գրկում պիկնիկների համար: Դրանք պատրաստվում են շատ արագ, և ստացվում է միանգամից մեծ քանակության:

Միկրո կարկանդակներ.

Միկրո կարկանդակներ. Բաղադրությունը.

  • 250 մլ կեֆիր
  • 500-600 գրամ ալյուր
  • 25 մլ արևածաղկի ձեթ
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • 0,5 գդալ սոդա
  • շաքար — 1 թեյի գդալ
  • ձու

Լցոնի համար.

  • սամիթի մի փոքր փունջ
  • 1 պճեղ սխտոր
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • 250-300 գրամ պանիր, գերադասելի է սուլուգունի
  • դեղնուց
  • քնջութի սերմեր` վրան ցանելու համար

Դուք կարող եք նաև օգտագործել նաև աղացած միս, երշիկեղեն, լյարդ և այլն:

Միկրո կարկանդակներ.

Միկրո կարկանդակներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Նախ պատրաստել խմորը. Մածունը խառնել ձվի հետ, ավելացնել թթվասեր, արեւածաղկի ձեթ, սոդա, շաքարավազ, եւ վերջում մաղած ալյուր: Խմորը հունցել:
  2. Լցոնը կարող է լինել ինչպիսին ցանկանում եք: Այս լցոնի համար քերել պանիրը, ավելացնել մանրացրած սամիթ, սխտոր: Ավելացնել նաև թթվասեր:
  3. Խմորը բաժանել 4 մասի: Մեկ հատվածը գրտնակել, ծածկել հարմարանքը և բջիջների փոսիկների մեջ շարել լցոնը: Ծածկել խմորի երկրորդ շերտով և վերևից գրտնակելով պատրաստել կարկանդակները:
  4. Քսել տապակը կարագով և դրա վրա շարել կարկանդակները: Կարելի է ծածկել յուղաթղթով:
  5. Կարկանդակների վերևի մասը քսել հարած ձվի դեղնուցով և շաղ տալ քնջութի սերմեր:
  6. Թխել կարկանդակները 180 աստիճանով մոտ 20 րոպե:
Միկրո կարկանդակներ.

Միկրո կարկանդակները պատրաստ են: Ահա այսպիսի գեղեցկություն:

Բարի ախորժակ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*