Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ

Ռուսական հետախուզությունն օգտագործում է անգլալեզու կայքերը՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։ Այս մասին հայտնել են ԱՄՆ կառավարության անանուն ներկայացուցիչները:
     Պաշտոնատար անձանցից մեկի տվյալների համաձայն՝ 2020 թվականի մայիսից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում InfoRos.ru, Infobrics.org և OneWorld.press անգլալեզու կայքերը գրեթե 150 հոդված են հրապարակել համավարակին հակազդելու Ռուսաստանի հաջող փորձի և ԱՄՆ-ի անհաջողության մասին

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*