Մենք էլ հո արջի պես քնած չենք․․․ Հայտնի դերասան Նիկոլայ Ծատուրյանի ջախջախիչ հարվածը

«Ժողովուրդ» օրաթերթն վերջին շրջանի քաղաքական եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ:

«Ես մի անգամ ասել եմ ու էլի կրկնում եմ իսկական հեղափոխության ժամանակը հիմա է. պետք է անել հեղափոխություն, որ դրանց բոլորին վերացնեն: Ես ընդհանրապես ռադիկալ գործողությունների կողմնակից եմ, որ եթե ինձ մայր են հայհոյում, ես պետք է հերն անիծեմ: Իսկ Նիկոլին, եթե հայհոյում են, ասում է` ոչինչ:

Ի՞նչ ոչինչ: Պետք է բռնես ու հերներն էլ անիծես: Քո ձեռքին է հիմա իշխանությունը, եւ կարեւորը ժողովուրդը քեզ հետ է: Քանի դեռ ժողովուրդը չի հիասթափվել այս կամուկացից, պետք է շատ կոնկրետ միջոցներ ձեռք առնել»,-նկատում է Նիկոլայ Ծատուրյանը: Ըստ մեր զրուցակցի` նա հեղափոխության սկզբից էլ դեմ է եղել թավշյա եւ սիրո խոսքերին: Նրա կարծիքով` թավշյա հեղափոխություն անում են այն ժամանակ, երբ ամբողջ երկիրը հզոր վիճակում է գտնվում:

«Բայց քանի որ 20 տարվա մեջ լրիվ հերներս անիծված երկիր ենք, թավշյա-մավշյա բաները պետք է վերացվեն: Բացի դա այն ժամանակ ավելի շատ իշխանափոխություն եղավ, բոլորն ուրախացան, որ վերջապես ազատվում են Սերժիկից, իսկ այժմ պետք է իսկապես անեն հեղափոխություն, եւ մտավորականությունը պետք է միշտ ժողովրդի կողքին կանգնի: Այս անորոշությունը ժողովրդին սկսել է նյարդայնացնել:

Նիկոլ Փաշինյանի ամբողջ սխալն այն է, որ նա չստեղծեց իր կաբինետը: Հիմա նա ԱԱԾ-ում պետք է ստեղծի այն ուժերը, ովքեր իրեն իսկապես սատար կկանգնեն, այդ ժամանակ նոր կարելի է բոլոր հարցերը լուծել, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը շատ կարեւոր ուժային կառույց է: Կադրային փոփոխություններ անելուց առաջ ես պետք է նախ մտածեմ, թե տեղն ում եմ դնում, ով կարող է լինել, իսկապես այն մարդը ով վստահված կլինի:

Փոխում է` լավ է անում, սակայն ես կողմնակից եմ, երբ Գլխավոր շտաբի պետը, հարսանիք է անում` պետք է հրաժարական տա, օրենքը բոլորի համար է գործում հավասար, եւ այդ քայլը բավականին մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա»,-ընդգծում է նա: Նիկոլայ Ծատուրյանի խոսքով` ժողովուրդը Կառավարության նման քայլերը տեսնելով սովորում է, ոգեւորվում է : իսկ ինչ վերաբերվում է ընդդիմադիրներին, ապա ըստ նրա` բնական բան է, որ նրանք պետք է պայքարեն իշխանության դեմ, քանի որ նրանք լավ լափել են եւ հիմա զգում են, որ այդ լափածը ձեռքներից գնում է:

«Մենք էլ հո արջի պես քնած չենք, մենք էլ հարկ եղած ժամանակ դուրս կգանք փողոց եւ արդեն կպահանջենք ուրիշ բաներ: Նիկոլն ինչ անում է, պետք է անի ժողովրդի անունից եւ չլսի, թե ինչ է ասում միջազգային հանրությունը: Արա´, ինչ-որ պետք է, արա´: Մենք մի հատ Լեւոն Տեր-Պետրոսյանի հախից չենք կարողանում գալ: Էդ մարդը մեռ ավ մարդկանց գլուխն ուտելով, մի խոսքով ռադիկալ միջոցներ են պետք:

Ինձ դուր չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում արդարանում է, այ մարդ, ինչո՞ւ ես արդարանում : Հրամայիր եւ կատարիր, վերջացրո´ւ: Էդ Աշոտյանին, սաղին պետք է տան ժողովրդի ձեռքը, «սամասուդ» անեն»,-հավելում է նա: Նիկոլայ Ծատուրյանի դիտարկմամբ` նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ Կառավարությունը պետք է շատ լուրջ միջոցներ ձեռնարկի` ոչ թե այսպես թավշյա, այլ լուրջ. «Հեղափոխությունները թավշյա չեն լինում»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*