
Մենք ամուր ենք մեր լեռների պես. հայ զինվորների կոչը…
Երգչուհի Սիրուշոն, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հովհաննես Շիրազի`«Էքսպրոմտ» բանաստեղծության տողերը, որոնք ստորև ներկայացնում ենք:

«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:
Շիրազ
Оставить комментарий