Մեղրով և խմորիչով պատրաստվող խմոր. Մեղրաբույր այս խմորից պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար Է մոռանալ

Թխեք այս խմորից, ինչ կամենաք։ Խմորիչով պատրաստվող այս խմորը շատ հայտնի է: Եթե այն ճիշտ հունցեք, կստանաք շատ համեղ թխվածքներ, որին առաջարկում ենք ավելացնել մեղր:

Այս խմորը տանտիրուհիներին երևակայելու անսահման հնարավորություններ է տալիս: Կարող եք ավելացնել նրան նաև չամիչ կամ թխելիս մեջը ջեմ լցնել և այլն:

Բաղադրիչներ

  • Ցորենի ալյուր՝ 700 գր, Շաքարավազ՝ 70 գր
  • Խմորիչ՝ 20գր, Վանիլ՝ 0,25 թ/գ
  • Կաթ՝ 300մլ, Մեղր՝ 3ճ/գ
  • Աղ՝ 0,5թ/գ, Սերուցքային կարագ՝ 70

Պատրաստումը

Խառնեք խմորիչը 1 ճ/գ շաքարավազի և 1ճ/գ ջրի հետ:

Մաղեք ալյուրը, հունցեք խմորը՝ ավելացնելով կաթը (կարող եք փոխարինել այն ջրով) և խմորիչի խառնուրդը:

Ավելացրեք մնացած բաղադրիչները և ստացեք փափուկ խմոր: Եթե շատ կպչուն է, ապա ավելացրեք ևս մի քանի գդալ ալյուր: Ծածկեք սրբիչով և դրեք տաք տեղ՝ թողնելով 1,5-2,5 ժամ: Ընթացքում 2 անգամ տրորեք խմորը:

Երբ խմորն իր ծավալից 2,5-3 անգամ մեծանա, ձևավորեք ձեր ցանկացած ձևով կամ ձևամանում և թխեք, ինչ ցանկանաք:

Մեղրաբույր և համեղ այդ թխվածքները շատ հաճելի են թեյի կամ սուրճի հետ:

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*