Մարինացված կանաչ սոխ. Շատ օգտակար պահածո ձմռան համար

Մարինացված կանաչ սոխ. Շատ օգտակար պահածո ձմռան համար, որի մասին լսելիս կարող է զարմանաք, բայց երբ փորձեք` կհամոզվեք, որ ձմռանն այն ուղղակի անփոխարինելի է:

Այս պահածոն կարելի է միշտ ձեռքի տակ ունենալ, և միշտ ավելացնել թարմ աղցանների, համ թեկուզ ճաշեր պատրաստելիս սոխեռածի, կամ լցոնների համար: Սրանով համեմված կողային ուտեստները շատ համեղ են ստացվում: Եվ մի ասեք ինձ սառեցման մասին. Կանաչ սառեցված սոխն այդ համը չունի: Այսպիսով, մենք ձեզ հետ կպատրաստենք թթու կանաչ սոխ:

Մարինացված կանաչ սոխ

Մարինացված կանաչ սոխ. Բաղադրիչները.

Կես լիտրանոց 1 բանկայի համար

  • կանաչ սոխի փետուրներ
  • 4 ճաշի գդալ բուսական յուղ
  • 1 ճաշի գդալ սեղանի քացախ
  • աղ
Մարինացված կանաչ սոխ

Մարինացված կանաչ սոխ. Պատրաստման եղանակը.

  1. Լվանալ բանկաները մանրակրկիտ կերպով` տաք ջրով և սոդայով, 3-5 րոպե ստերիլիզացնել գոլորշու վրա կամ նախապես տաքացված ջեռոցում, եռացնել կափարիչները:
  2. Լվանալ թարմ կանաչ սոխը սառը հոսող ջրով, խոհանոցային սրբիչի վրա տարածել բարակ շերտով, չորացնել, մանր կտրատել:
  3. Յուրաքանչյուր պատրաստված պահածոյի բանկայի ներքևում լցնել 0,3 թեյի գդալ աղ: Դրանից հետո 1,5-2 սմ շերտով լցնել կանաչ սոխի մի շերտ, հավասարապես շաղ տալ 0.3 գդալ աղ, լավ սեղմել: Լցնել ևս մեկ շերտ կանաչ սոխ, աղ, սեղմել, մինչև հյութը հայտնվի: Այսպես, լցրեք բանկան մինչև վերջ:
  4. Պատրաստել մարինադը` տաքացնել բուսական յուղը, ավելացնել քացախը, խառնել, հեռացնել կրակից:
  5. Լցնել մարինադն ու անմիջապես հերմետիկ փակել բանկաները կափարիչով: Կարող եք պահել սառնարանում, կամ ցուրտ մառանում:
Մարինացված կանաչ սոխ

Մարինացված կանաչ սոխը պատրաստ է
Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*