
Մարինացված լոլիկ շաքարով. Բաղադրատոմս, որը դուր կգա բացարձակապես բոլորին: Ձմռան համար համեղ նախուտեստ, համեղ լոլիկներ, որ ստացվում են քաղցր, հյութալի, յուրօրինակ համեղ ու անհամեմատելի:
Վստահ ենք, որ նման տարբերակով լոլիկը դեռ չեք պատրաստել, Անպայման փորձեք, չեք փոշմանի, եթե ձմռանը բացեք բանկան, կզգաք, որ չարչարանքն իզուր չէր: Դուք դեռ չեք փորձել նման լոլիկ:

Մարինացված լոլիկ շաքարով. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Լոլիկ 7,5-8,5 կգ
- Ջուր լցոնման համար 5 լ
- Աղ 350 գ
- Բալի տերևներ 1 փունջ
- Ազնվամորու տերևներ 1 փունջ
- Հաղարջի տերևներ 1 փունջ
- Ծովաբողկի տերևներ 1 փունջ
- Կծու պղպեղ 1-2 հատ
- Ծովաբողկի արմատ 50-70 գ
- Շաքարավազ 1 ճաշի գդալ յուրաքանչյուր լիտր ջրի համար;
- Սխտոր 10-15 պճեղ
- Բուլղարական պղպեղ 1 հատ
- Մանանեխի փոշի 1 ճշի գդալ

Մարինացված լոլիկ շաքարով. Ինչպես պատրաստել
- Նախ, մանրակրկիտ ընտրել լոլիկը, որ դրանք զերծ լինեն ճաքերից և վնասվածքներից, որից հետո դրանք լավ լվանալ հոսող ջրի տակ: Դրանք շարել առանձին ամանի մեջ, որպեսզի ջուրը քամվի, և դրանք ամբողջովին չորանան:
- Մինչ այդ պետք է աղաջուր պատրաստել, դրա համար ջրի մեջ ավելացնել աղ, խառնել և թողնել, որ մնա:
- Այժմ մաքուր դույլի մեջ ավելացնել կանաչի` սամիթ, մաղադանոս, ազնվամորի տերևներ, բալի տերևներ, ծովաբողկի արմատ, ծովաբողկի տերևներ, հաղարջի տերևներ: Դրանից հետո ավելացնել սխտորը:
- Հետո, լոլիկը մաքուր դույլի մեջ ավելացնել, դնել ազնվամորու, բալի տերևները, բուլղարական պղպեղը, սխտորը, ծովաբողկի տերևները: Դրանից հետո կրկին լոլիկի շերտ լցնել, իսկ վերևում ավելացնել կծու պղպեղ, մաղադանոս, բալի, ծովաբողկի, հաղարջի, ազնվամորու տերևներ:
- Շաքարավազն ավելացնել աղաջրի մեջ, մանրակրկիտ խառնել ամեն ինչ և լցնել լոլիկի վրա: Ծածկել կափարիչով, բայց չփակել հերմետիկորեն, 2-3 օր թողեք տաք տեղում:
- Վերջում դասավորել բանկաների մեջ, լցնել աղաջուրը, իսկ վերևում ավելացնել փոշի մանանեխ, որը թույլ չի տա բորբոսնելու պրոցեսը, փակել կափարիչներով և պահել սառը տեղում:

Շաքարով մարինացված լոլիկները պատրաստ են: Դա պարզապես շատ համեղ նախուտեստ է, իսկական համեղություն, համը բնօրինակ է և ստացվում է անչափ հյութալի և համեղ:
Оставить комментарий