
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Вконтакте» սոցիալական ցանցում հրապարակել է ռուսաստանցի այն հայերի ցուցակը, որոնք համաձայն են իր՝ ավելի վաղ արված գրառման հետ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
«Իմ այս աղմկահարույց գրառման տակ ես ոչ մի ստորագրություն, իհարկե, չեմ հավաքել: Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ պատրաստվում քաղաքականություն մտնել: Սակայն իմ մտերիմներից կամ պարզապես ծանոթներից մի քանիսն իրենք զանգեցին ինձ՝ հարցնելով, թե որտեղ կարող են ստորագրել:
Ոմանք իրենց համաձայնությունն արտահայտեցին գրառման հետ, մյուսները անհրաժեշտ համարեցին դա հրապարակայնորեն անել:
Այստեղ հրապարակում եմ այն մարդկանց անունները, ովքեր ցանկանում էին դա հրապարակայնորեն անել.
Ավդոլյան Ալբերտ Ալիկովիչ — ռուս գործարար, բարերար
Հայրապետյան Գայանե Վալերիևնա — կարի արտադրության ղեկավար
Ակոպով Ալեքսանդր Զավենովիչ — Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ (TEFI)
Հակոբյան Արթիկ Պավլովիչ — SPK ընկերության գլխավոր տնօրեն
Հակոբյան Հարություն Արտեմովիչ — մենեջեր
Հարությունյան Վալերի Սամվելովիչ — մենեջեր
Հարությունյան Ռաֆայել Վահրամովիչ — մենեջեր
Հարությունյան Սամվել Վալերիևիչ — մենեջեր
Բաբայան Ռոման Գեորգիևիչ — հեռուստահաղորդավար, Մոսկվայի Պետդումայի պատգամավոր, «Խոսում է Մոսկվան»-ի գլխավոր խմբագիր
Գևորգյան Ալիսա Կարենովնա — ռեստորանների ցանցի մենեջեր
Գևորգյան Ելենա Անատոլևնա — ատամնաբույժ
Գևորգյան Կարեն Սոկրատովիչ — ոստիկանության պաշտոնաթող գնդապետ
Գևորգյան Լաուրա Աշոտովնա — Հայաստանի վաստակավոր արտիստ
Գևորգյան Լիլյա Կարենովնա — Մոսկվայի պետական համալսարանի ուսանող
Ղուկասյան Արմեն Մելսիկովիչ — «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի տնօրեն
Զարգարյան Միխայիլ Ռաֆայելովիչ — մենեջեր
Քեոսայան Տիգրան Էդմոնդովիչ — ռեժիսոր, հեռուստահաղորդավար
Ներսեսյան Վալենտին Ռոբերտովիչ — պաշտոնաթող գնդապետ
Օհանջանով Վադիմ Ալեքսանդրովիչ — գործարար
Սաֆարյան Հակոբ Պավլովիչ — գինեկոլոգ
Սաֆարյան Ալեն Ռաֆայելովիչ — ուսանող
Սաֆարյան Արսեն Ռաֆայելովիչ — ուսանող
Սաֆարյան Ռաֆայել Պավլովիչ — «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի գլխավոր տնօրենի տեղակալ
Սաֆարյան Սամսոն Պավլովիչ — «Ջերմաստիճանների պատկերասրահ» խանութի մենեջեր
Ցականյան Վիտալի Իվանովիչ — փաստաբան»:
Оставить комментарий