Մասիսի երեկվա «ռազբորկաների» մասին | HAVASTI.info

Մասիսի երեկվա «ռազբորկաների» մասին

«Հրապարակ»-ը գրել էր, որ երեկ Արարատի մարզում «ռազբորկա» է տեղի ունեցել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանրահայտ եղբոր՝ Գոռի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջև, որն ավարտվել էր ոստիկանություն բերման ենթարկելով։ Գոռին, Նվերին և իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելը քաղաքապետը որակալ էր որպես «թյուրիմացության արդյունք»։Ի դեպ, 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու քրգործով անցած Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանի մասին վերջերս լուրեր էին տարածվել, որ նա գրեթե աշխատանքի չի ներկայանում՝ իրար հաջորդող արձակուրդներ ձևակերպելով։ Ավելին, ասում էին, որ եթե Համբարձումյանը քաղաքապետարանն է «բարդակ» սարքել, ապա եղբայրը՝ քաղաքը՝ իրեն համարելով անպատժելի։Համբարձումյանը հանրությանը հայտնի «Թույների Մհերի» որդին է և ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի՝ «Վովայի Արշակի» փեսան:2019-ի մայիսին Դավիթ Համբարձումյանն արդեն շրջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *