Մահացել է դերասան Գևոն

Այսօր առավոտյան 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Գևորգ Դոդոզյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Գևո: Ցավալի լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը:

Դերասանը մահացել է հիվանդանոցում, մահվան պատճառ դարձել է բրոնխիալ ասթման: Հարցին՝ արդյոք դերասանի մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս, որը բարդացրել է քրոնիկ հիվանդության ընթացքը, Անի Ներսիսյանը պատասխանեց.

«Կորոնավիրուս չի եղել, ուղղակի երկար տարիներ տառապում էր այս հիվանդությամբ»:

Գևոն հայտնի է իր բազմաթիվ մանրապատումներով: Վերջին տարիներին համալրում էր Սունդուկյանի թատրոնի դերասանական կազմը:

Նկարահանվել է նաև Արմենիա հեռուսաընկերության «Ոսկե դպրոց» սերիալում: 

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - derasan-gevor.jpg

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*