
Այս տապին սա այն է, ինչ Ձեզ հարկավոր է: Պատրաստեք արագ, հյութալի, համեղ, առողջարար և գեղեցիկ աղցան:
- Վերցրեք երիտասարդ ճակնդեղ, ճակնդեղը այս աղցանի հիմնական բաղադրիչն է: Անցկացրեք քերիչով և լցրեք խոր տարրայի մեջ։

- Ավելացրեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ և խառնեք: Այս ճանապարհով ճակնդեղը չի կորցնի իր գույնը:
- Մեկ ոչ մեծ գազարն անցկացրեք քերիչով և լցրեք տարրայի մեջ։

- Մանր կտրատեք 200 գրամ երիտասարդ կաղամբ:
- Կտրեք կես փոքր սոխը օղակներով:

- Այժմ պատրաստեք աղցանի սոուսը․ Առանձին տարրասի մեջ լցրեք երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղ (կամ անուշաբույր արևածաղկի), մեկուկես ճաշի գդալ սոյայի սոուս, սխտորի երեք փոքր ատամ, սև պղպեղ և խառնեք:
- Լցրեք այն աղցանի վրա, խառնեք և թողեք 5-10 րոպե և միայն դրանից հետ կարող եք մատուցել: Շատ համեղ, և հյութալի աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ.․․
Оставить комментарий