«Ձկանը բաց բերանն է սպանում». 20 արտահայտություն մեծ մաֆիոզներից | HAVASTI.info

«Ձկանը բաց բերանն է սպանում». 20 արտահայտություն մեծ մաֆիոզներից

EnterTrain-ը ներկայացնում է մեծ մաֆիոզների մի քանի վառ, զարմանալիորեն կենսական արտահայտություն և սկզբունք:

1. Լսիր խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս: Ոչ ոքի այդպիսի խորհուրդ մի տուր:

2. Եթե ստում ես, կարճ խոսիր:

3. Ձկանը բաց բերանն է սպանում:

4. Խնդրին չդիպչես մինչև խնդիրը քեզ չդիպչի:

5. Ոմանք զգուշանում են չպարտվելու համար: Զգույշ խաղալով դու միանշանակ կպարտվես:

6. Պատահական համընկնումներ չեն լինում:

7. Հիմար է նա, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը:

8. Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների: Մեր առաջադրանքն է՝ կազմակերպել նրանց հանդիպումը:

9. Համբերության րոպեն հարմարավետության 10 տարի է:

10. Արծիվը ճանճ չի որսում:

11. Անձնական ոչինչ չկա, սա պարզապես բիզնես է:

12. Ես իմ 3 տասնյակ մարդասպաններին կտամ 1 մարդու համար, ով կարողանում է խոսելով հարցեր լուծել:

13. Խոստումից հեշտ ոչինչ չկա:

14. Կանաչ խնձորի ծառը մի թափահարիր, երբ խնձորը հասնի, ինքնուրույն կթափվի:

15. Միշտ օձին ուրիշի ձեռքով հանիր բնից:

16. Երեխա ժամանակ ես Աստծուց հեծանիվ էի խնդրում: Հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է գործում: Ես հեծանիվ գողացա և սկսեցի ներում խնդրել:

17. Ժամանակ առ ժամանակ հանդուրժիր հիմարներին. կարող ես ինչ-որ արժեքավոր բան իմանալ: Բայց երբեք մի վիճիր նրանց հետ:

18. Երկու ոտքով գետի խորությունը մի փորձիր:

19. Աշխարհը համբերատարներին է պատկանում:

20. Կոռեկտ եղիր բոլորի հետ, շփվող՝ շատերի հետ, մտերիմ՝ ընտրյալների հետ, ընկեր՝ եզակիների հետ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *