«Ձեր տգիտությունը ոչ միայն անձնական ողբերգություն է, այլև հանրային սպառնալիք…». Հայկ Կոնջորյանի ջախջախիչ գրառումը ուղղված Գևորգ Պետրոսյանին | HAVASTI.info

«Ձեր տգիտությունը ոչ միայն անձնական ողբերգություն է, այլև հանրային սպառնալիք…». Հայկ Կոնջորյանի ջախջախիչ գրառումը ուղղված Գևորգ Պետրոսյանին

Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Սկզբից գարշահոտ ստերով լցնում եք դաշտը՝ իշխանությանը հարվածելու համար, հետո կես քայլից ձեր սուտը բռնվում է, հետո մարդիկ սկսում են ձեզ թուք ու մուր տալ, հետո ասում եք՝ իշխանությունը բռնության քարոզ է անում, իշխանությունը հետապնդում է մեզ։

Այնինչ, ձեզ հետապնդում է ձեր սեփական տգիտությունը, կես քայլ հաշվարկելու անկարողությունը, խռոնիկական անազնվությունը։ Իսկ տգիտությունը ամենամեծ բռնությունն է մարդկային մտքի հանդեպ։ Հետևաբար՝ դուք բռնության եք ենթարկվում սեփական տգիտության կողմից։

Ավելին, ձեր տգիտությամբ բռնության եք ենթարկում հանրային գիտակցությունը։ Եվ ուրեմն, ձեր տգիտությունը ոչ միայն անձնական ողբերգություն է, այլև հանրային սպառնալիք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գևորգ Պետրոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

Ինչ-որ շնաբարո դուրսպրծուկներ գաղտնի էջերից ինձ գրում են, թե իբր ես ղազագիր եմ ստորագրել:
Արա, ես սաղ կյանքում մենակ պաշտոնական փաստաթղթերի տակ եմ ստորագրել կամ էլ ախպերներիս գրել եմ՝ «ձեր ցավը տանեմ»…
Եթե որևէ մեկը կգտնի ու կհրապարակի իմ ձեռքով գրված գեթ մի տող, որով ես որևէ պարտավորություն եմ ստանձնել ինչ-որ բանի դիմաց, էս էտ օրը հրաժարական կտամ, ու դրանով կիրականանա բազում քայլականների երազանքը…
Եղա՞վ արա…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *