«Ձեր գլխին մութ ամպեր են կուտակվում»․ Անի Խաչատրյան

Բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նիկոլ Փաշինյան, չգիտեմ ինչքանով եք տեղյակ հիմա Ամուլսարի շուրջ զարգացումներից, բայց Ձեր գլխին մութ ամպեր են կուտակվում։ Եթե տեղյակ չեք վերջին սադրանքներից ու մանիպուլյացիաներից, ուրեմն Ձեր գլխի վրով թռնում են, Ձեր տակը փորում, գտեք պատասխանատուներին, կառավարության ներսի հովանավորներին ու լուծեք էս հարցը, իսկ եթե Ձեր թույլտվությամբ ա էս ամենը կատարվում, ուրեմն զգուշացեք, էս էն հարցն ա, որտեղ հետքայլ չկա, լիքը մարդ մինչև վերջ կանգնելու ա։ Ու լիքը թափթփուկներ էլ փորձելու են օգտվել իրավիճակից ու սլաքներն այլ ուղղությամբ տանել, էս իրավիճակում դա ոչ մեկիս ձեռնտու չի, բայց հանուն ձեր պաշտոնների մենք հետ չենք կանգնելու ու տանուլ չենք տալու հանուն մեր բնության, հանուն մեր սերունդների, հանուն հայրենիքի պայքարը։ եթե հանկարծ շարունակվեց էս վիճակը, եթե հանկարծ ուժ կիրառվեց տեղացիների հանդեպ, լավ բաներ չեն սպասվելու։ Էս մեր լինել-չլինելու հարցն ա, ու շատերն անգամ կյանքի գնով մինչև վերջ կանգնելու են»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*