ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, որոշում կայացրեց մասնակի բավարարել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների՝ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը, ինչը նշանակում է, որ Ռ. Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց:

Նշենք, որ առաջին ատյանում ՀՀ-ի և Արցախի նախկին վարչապետները անձնական երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանի ազատ արձակման համար, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր այն, ինչն էլ հենց բողոքարկել էին պաշտպանները։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*