Հրավեր Գագիկ Ծառուկյանին. Ձեզ 48 ժամ. Սպասում եմ Ձեր պատասխանին..

Ռեգինե Պրազյանը իր ֆեսբուքյան էջուըմ գրել է.

Հրավեր Գագիկ Ծառուկյանին

Պարոն Ծառուկյան, Ձեր ասած 3 միլիոն ժողովրդից մեկը՝ Ռեգինա Պրազյանը, Ձեզ հրավիրում է Կենտրոն, կամ այլ «Ճ» կլասի հեռուստաալիք(նկատի ունեմ Ձեզ հոգեհարազատ լրատվամիջոցներ և Ձեր մակարդակին համապատասխան) ուղիղ հեռարձակմամբ բանավեճի։

Կխոսենք Ձեր նախընտրական խոստումների և դրանց անկատար մնալու մասին, ռուս աղջիկներին բռնաբարելու և 4 ռուս солдат-ներին ծեծի ենթարկելով նրանցից 2ին սպանելու մասին, ՀՀ որոշ քաղաքացիներից իրենց քրտինքով ձեռք բերած բիզնեսները ապօրինի զավթելու և ապօրինի հարստանալու մասին,

Գերմանիայի քաղաքացիություն ունեցողից Արարատ կոնյակի գործարանը խլելու մասին, ղազագիր գրել տալու սովորության մասին և թիկնապահների միջոցով սեփական պատգամավորների աչքի տակ բզելու սովորության մասին և այլ կարևոր հարցերի շուրջ։
Կարծում եմ առաջարկս վերամբարձ չէ…

Չէ՞ որ մի քանի տարի նույն երկրում ենք բնակվել։

Համ էլ ես 3 միլիոն ժողովրդից մեկն եմ։
Ձեզ 48 ժամ։
Սպասում եմ Ձեր պատասխանին…

Լիահույս եմ, որ չեք կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունը։
Ես մի պայման եմ դնում.

Կգաք թարգմանչի հետ միասին՝ քանզի պատրասվում եմ չափազանց գրագետ և ձեզ համար անհասկանալի մաքուր հայերենով բանավիճել։

Դիմակ պարտադիր եմ կրելու, նույնն էլ Ձեզ խորհուրդ կտամ։
Ժամանակը գնց…

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*