Հրաժեշտ տվեք բերանի տհաճ հոտին, ատամների փառին և բերանի խոռոչում գտնվող մանրեներին մեկ բաղադրիչի օգնությամբ

Ոչ մեկին դուր չի գալիս բերանի տհաճ հոտը, բայց եթե Դուք ինձ նման եք, ուրեմն ինքներդ էլ ատամի մածուկում գտնվող քիմիական նյութերի հսկայական երկրպագու չեք: Ուրեմն ի՞նչ պետք է անեք․

Ինչպես ազատվել բերանի տհաճ հետից․

Դուք կարող եք հեշտությամբ օգտագործել յուղ ատամի մածուկի փոխարեն: Լավագույն յուղը, իմ կարծիքով, կոկոսի յուղն է: Կոկոսի յուղն ամենալավն է, քանի որ այն ունի հակամանրէային և հակաբորբոքային հատկություններ:

Սա նշանակում է, որ այն օգնում է սպանել ցանկացած անցանկալի բակտերիաների, որոնք կարող են ապրել բերանի խոռոչում:

Յուղը կօգնի հեռացնել բակտերիաները բերանից, ինչպես նաև տոքսիններն ու մակաբույծները: Այս մեթոդը կօգնի վերականգնել ատամները և ուժեղացնել լնդերը:

Ձեզ անհրաժեշտ է․

  • Կոկոսի յուղ։

Օգտագործումը․

Բերանի մեջ պահեք 1 ճ․գ․ կոկոսի յուղ և թողեք այնքան, մինչև որ այն հալվի: Որից հետո լվացեք բերանը, և հատկապես ատամները, բայց հանկարծ կուլ չտաք: Ընթացակարգը պետք է տևի 5-20 րոպե: Այնուհետև ողողեք Ձեր բերանը ջրով:

Սա կօգնի Ձեզ ատամները առողջ պահել: Դուք կսիրեք այս մեթոդը և շուտով կտեսնեք արդյունքները: Որոշ մարդիկ օգտագործում են կոկոսի յուղը ատամի մածուկի փոխարեն, բայց դրանք միասին նույնպես կարող եք օգտագործել: Յուղը կազատի Ձեզ բերանի տհաճ հոտից։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*