«Հրաժարվում ենք ՍԴ ներկայացված մեր դիմումներից». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան | HAVASTI.info

«Հրաժարվում ենք ՍԴ ներկայացված մեր դիմումներից». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

ՀՀ 2-րդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ օրերս խորհրդարանի ընդունած ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին, որն ուժի մեջ է մտնում հունիսի 26-ից:

«Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը այդ փաթեթի վերաբերյալ: Բացի այդ, ֆրակցիաներից մեկը (ԼՀԿ) Սահմանադրության երաշխավորման, պառլամենտին տրված իրավունքներն ու պարտականություններն ապահովելու համար ՍԴ դիմելը, չգիտես ինչու, կապել է Քոչարյանի գործի քննության հետ: Պարոն Քոչարյանի հետ այսօր վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից: Հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համաձայն որի՝ խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրնեքի համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացված երկու դիմումները: Այսինքն՝ այն դիմումները, որ ներկայացրել էինք մոտ մեկ տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1, հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին: Ռ․ Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները»,- հայտնեց Օրբելյանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *