Հովհաննես Դավթյանը նմանակում է Գագիկ Ծառուկյանին. ծիծաղից կթուլանաք. տեսանյութ | HAVASTI.info

Հովհաննես Դավթյանը նմանակում է Գագիկ Ծառուկյանին. ծիծաղից կթուլանաք. տեսանյութ

Հովհաննես Դավթյանն այն դերասաններից է , ում հաջողվում է ուրախացնել մարդկանց,ծիծաղով լցնել դահլիճը:Նա բացի փոքրիկ հումորային ներկայացումներից , շատ հաճախ հրապարակում է նաև հումորային տեսանյութեր՝ անդրադառնալով քաղաքական իրադարձություններին, հայտնի մարդկանց:

Դերասանի այդ կարճ տեսանյութերը կարճ ժամանակում սիրվում են հանրության կողմից, մեծ տարածում գտնում: Հանդիսատեսը սպասում է նաև Հովհաննեսի Ստենդ ափ շուներին, որոնք հասկանալի պատճառով դադարեցվել են:

Եվ ահա Հովհաննես Դավթյանի հերթական հումորային տեսանյութը Գագիկ Ծառուկյանի մասին ՝ Կորոնավիրուսի համատեքստում: Դերասանն հումորային անդրադարձ է անում նաև Ծառուկյանի այն հայտարարությանը, թե վիրուսը լավ մարդկանց չի մոտենում:

Հիշեցնենք , որ դերասանը վերջերս նաև հայտարարությամբ և կոչով էր հանդես եկել ՝ ուղղված այն մարդկանց , ովքեր չեն հավատում դեռևս վիրուսի գոյությանը: Նա փաստում էր, որ բազում ընտանիքներ է ճանաչում , ովքեր պայքարում են համավարակի դեմ ՝ դեմ առ դեմ: Հովհաննես Դավթյանը կոչ էր անում կանգ առնել, իսկ բոլոր նրանց , ովքեր անտեսում են նախանշված կանոնները, նա համարում  էր անուղեղ կամ սրիկա :

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *