Հոգեբանական խորամանկություններ, որոնք արժե իմանալ

EnterTrain-ը ներկայացնում է 15 հոգեբանական խորամանկություններ, որոնք օգտակար է իմանալ:

1. Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, յուրաքանչյուրը ենթագիտակցաբար նայում է այն մարդուն, ում համակրում է (կամ էլ այն մարդուն, ում հետ կցանկանար մտերմանալ)։

2. Երբ ստիպված ես լինում ինչ-որ պատասխանատու բան անել կամ այնպիսի բան, որի ժամանակ պետք է առավելապես ուշադիր լինես, փորձիր մաստակ կամ որևէ այլ բան ծամել։ Դա ենթագիտակցորեն ասոցացվում է պաշտպանության զգացողության հետ, քանի որ մենք սովորաբար այն ժամանակ ենք ուտում, երբ մեզ ոչինչ չի սպառնում։

3. Երբ որևէ մեկը բարկանում է մեզ վրա, իսկ մենք այդ ժամանակ կարողանում ենք հանգիստ մնալ, ապա զայրույթն ավելի է սրվում։ Սակայն հետագայում այդ մարդն իր արարքի համար անշուշտ կամաչի։

4. Եթե տրվող հարցին կիսով չափ են պատասխանում կամ շատ անորոշ կերպով, ապա պետք չէ հարցախեղդ անել։ Ավելի լավ է պարզապես նրա աչքերի մեջ նայել։ Նա, շատ հնարավոր է, հասկանա, որ տվյալ պատասխանը խոսակցին չբավարարեց, և կշարունակի խոսել։

5. Պարզվում է՝ դեմքի արտահայտությունը ոչ միայն արտահայտում է մարդու զգացմունքները, այլև հենց այդ նույն զգացմունքներն է առաջացնում։ Հետադարձ կապը, անկասկած, գործում է։ Ուստի այն մարդիկ, ովքեր ցանկանում են երջանիկ լինել, պետք է հնարավորինս շատ ժպտան։

6. Նամակներում ավելի լավ է չօգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ես կարծում եմ» կամ «ինձ թվում է»։ Պարզ է, որ այդպես էլ պետք է լիներ, սակայն այս բառերը համոզիչ չեն հնչում։

7. Նախքան հարցազրույց տալը պետք է պատկերացնել, որ հարցազրույց վերցնողը քո վաղեմի բարեկամն է։ Հաճախ մեզնից է կախված, թե իրավիճակն ինչպիսին կլինի, և մեր հանգստությունն ու անկաշկանդությունը կարող է խոսակցին փոխանցվել։

8. Եթե մենք ինքներս մեզ կարողանում ենք համոզել, որ տվյալ մարդու հետ հանդիպումը շատ սպասված և ուրախ պետք է լինի, ապա այդ մարդը մեզ տեսնելիս նույնպես ուրախ կլինի (ի միջի այլոց, շները մեր դեպքում նույն հնարքին են դիմում)։

9. Մարդիկ սկսում են պարտավորված օգնությանն ավելի քիչ համաձայնվել, երբ իրենք էլ են շատ դեպքերում մերժել։

10. Խոսակցի ոտքերին ուշադրություն դարձնելիս շատ տեղեկություն կարելի է քաղել։ Օրինակ՝ եթե նրա կոշիկի ծայրերը մեզ հակառակ ուղղությամբ են նայում, ապա դա նշանակում է, որ տվյալ մարդը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել խոսակցությունը։

11. Մեզնից շատերը մասնակցել են այնպիսի հանդիպումների, որոնց ժամանակ վատ դրություն է ստեղծվել, կամ ինչ-որ մեկը մեզ սուր քննադատել է։ Այդպիսի իրավիճակներում ավելի լավ է տվյալ մարդու կողքին նստել։ Փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում նրա հարձակվելու ցանկությունը մարում է կամ ծայրահեղ դեպքում՝ ավելի թույլ է արտահայտված լինում։

12. Մարդկանց մեծամասնությունը գոռոզությունն ինքնավստահությունից չի տարբերում։ Եթե սովորես առավելագույն կերպով ինքնավստահություն ցուցաբերել, ապա մարդիկ կձգտեն քեզ հետ շփվել։

13. Մի լավ խորհուրդ այն մարդկանց համար, ովքեր աշխատում են ծառայողական ոլորտում. կարելի է հայելի կպցնել իրենց առջևի պատին։ Մարդիկ կսկսեն իրենց շատ ավելի ճիշտ պահել, քանի որ ոչ մեկին դուր չի գալիս իրեն նյարդայնացած և չարացած տեսնել։

14. Ծանոթանալու ընթացքում մարդու աչքերի գույնը նկատելը շատ օգտակար սովորություն է։ Նա ենթագիտակցորեն, հայացքի կապի նկատմամբ մեծ ուշադրություն զգալով, մեր նկատմամբ համակրանք կզգա։

15. Առաջին ժամադրության գնալիս ավելի լավ է սիրելի մարդուն որևէ հետաքրքրաշարժ վայր տանել։ Արդյունքում այդ հանդիպումը հիշելիս մեր նկատմամբ դրական զգացմունքներ կառաջանան։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*