Հետաքրքիր նախուտեստ հավի քարաճիկով

Հավի մարինացված քարաճիկները հետաքրքիր կերպով կլրացնեն ձեր սեղանը: Եթե խնջույք եք կազմակերպում, ապա նման նախուտեստը լավ կլինի պատրաստել նախորդ երեկոյան, որպեսզի ամբողջությամբ համային փունջը ստացվի:

Բաղադրիչներ

  • հավի քարաճիկ – 0,5 կգ
  • սխտոր — 5-6 պճեղ
  • սոխ — 1 հատ
  • 5 % քացախ – 0,25 բաժակ
  • բուսական յուղ – 0,5 բաժակ
  • սոյայի սոուս – 1 ճաշի գդալ
  • շաքարի փոշի – 0,5 թեյի գդալ,
  • աղ, պղպեղ – ըստ ճաշակի.
  • մաղադանոս – 1 կապ

Պատրաստումը

Խաշում ենք քարաճիկները աղ արած ջրում մինչև պատրաստ լինելը: Սառեցնում ենք, և կտրատում բարակ ձողիկներով: Կտրատում ենք սոխը կիսաօղակներով և ավելացնում քարաճիկին: Ավելացնում ենք սոյայի սոուսը, շաքարի փոշին, պղպեղն ու լավ խառնում: Տապակի մեջ տաքացնում ենք բուսական յուղն ու ավելացնում քարաճիկին, լցնում ենք մանր կտրատած սխտորը, կանաչին, ավելացնում քացախը, աղը: Այս ամենը լավ խառնում ենք և գիշերը թողնում սառնարանում:

Բարի ախորժակ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*