«Հարցազրույցում կար մի էական բացթողում». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեցի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին։ Լավ բաներ շատ կային, որոնց մասին հաստատ գրողներ կլինեն։ Դրա համար ես գրեմ մի էական բացթողման մասին։

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հրադադարի խախտումների համար պատասխանատվության հարցին, շատ ճիշտ պնդումներ է անում այն մասին, որ պետք է ԵԱՀԿ-ի կողմից մշտադիտարկման և դեպքերի հետաքննության մեխանիզմներ ներդրվեն։ Լրագրողի հարցին, թե արդյոք մենք այդ առաջարկով մտե՞լ ենք ԵԱՀԿ, վարչապետը պատասխանում է, որ դա մեզ համար միշտ է եղել օրակարգային հարց, սակայն Ադրբեջանը չի համաձայնում։

Շատ կարևոր էր ֆիքսել, որ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում համաձայնություն է կայացել, և Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել այս ճանապարով գնալու։ Հիմա Ադրբեջանը ոչ թե սոսկ առարկություն ունի այս հարցում, այլ խախտում է արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունը։

Մի բան է, երբ ասում ես «Ոչ, ես համաձայն չեմ», լրիվ այլ բան է, երբ ասում ես «Այո, ես համաձայն եմ», հետո փախչում պայմանավորվածություններից։ Առաջինի դեպքում պետք է բանակցել, իսկ երկրորդի դեպքում պատժել։

Միշտ պետք է ֆիքսել, որ Ադրբեջանը խախտում է միջազգային պայմանավորվածությունը և այդ հարցին պատշաճ վերաբերմունք ցույց տալու ողջ բեռը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա է»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*