Հարսանիքի, ապա նորապսակ փեսայի թաղման 100-ից ավելի մասնակիցներ վարակվել են կորոնավիրուսով

Հնդկաստանում հարսանիքի, ապա COVID 19-ով հիվանդ նորապսակ փեսայի թաղման 100-ից ավելի մասնակիցներ վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է AFP-ը։

Բիհար նահանգի ներկայացուցիչները հայտնել են, որ 26-ամյա փեսացուի մոտ եղել են վարակի ախտանիշներ, երբ նա հունիսի 15-ին կազմակերպել է իր հարսանիքը։ Երկու օր անց նա մահացել է։ 

«Հարսանիքի կամ թաղման մասնակիցներից առայժմ 111-ի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել»,- ասել է գլխավոր բժիշկ Ռաջ Կիշոր Չաուդհարին։ «Մյուս բոլորը մեկուսացված են»։

Այնուամենայնիվ բժիշկները վստահ չեն, որ հենց փեսացուն է եղել վարակի աղբյուրը, քանի որ անալիզները չվերցրած նրան դիակիզել են։

Նա հարսանիքից ընդամենը մեկ շաբաթ առաջ է վերադարձել Նյու Դելիից։ Ակնհայտ ախտանիշների պատճառով հարսանիքից մի քանի օր առաջ նրան պառկեցրել են հիվանդանոց, սակայն հարազատները նրան դուրս են բերել հիվանդանոցից եւ կազմակերպել 300 հոգանոց հարսանիք։ Երկու օր անց նա մահացել է իր տանը։ Թաղմանը մասնակցել է 200 հոգի։ Շատերը մասնակցել են եւ հարսանիքին, եւ թաղմանը։ Ընդ որոմ, փեսացուի հարազատների եւ հարսնացուի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*