Հավով և արքայախնձորով աղցան. Անսովոր, էկզոտիկ և անչափ համեղ նախուտեստ | HAVASTI.info

Հավով և արքայախնձորով աղցան. Անսովոր, էկզոտիկ և անչափ համեղ նախուտեստ

Հավով և արքայախնձորով աղցան. Անսովոր, էկզոտիկ և անչափ համեղ նախուտեստ:

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի գիտի, որ լավ աղցանը հարմար առիթ է խոսակցության թեմաների համար և բոլորն անպայման խնդրելու են բաղադրատոմսը:

Երբ հավի միսը, արքայախնձորն ու սնկերը կան բաղադրիչների շարքում, կասկած չկա, որ այս աղցանն իսկապես հարմար է տոնական սեղանի համար՝ լինի դա Նոր տարի, Ծննդյան օր կամ որևէ այլ տոն:

Հավով և արքայախնձորով աղցան

Содержание

Հավով և արքայախնձորով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Հավի կրծքամիս — 0.5 կգ
  • Թարմ սունկ (շամպինիոններ) — 300 գ
  • Սոխ — 2 միջին գլուխ
  • Արքայախնձոր — 1 բանկա (500 գ, կտրատած)
  • Կոշտ պանիր — 300 գ
  • Ձու — 4 հատ
  • Մայոնեզ — 200 գ
  • Բուսական յուղ — տապակելու համար
  • Աղը ըստ ճաշակի
  • Սոյայի սոուս
  • Կանաչի ձևավորման համար
Հավով և արքայախնձորով աղցան

Հավով և արքայախնձորով աղցան. Ինչպես պատրաստել

  1. Հավի կրծքամիսը խաշել աղած ջրի մեջ և թողնել սառչի: Ձվերը նույնպես նախապես խաշել: Կտրատել սոխը կես օղակներով:
  2. Բուսական յուղով տապակել սոխը, քանի դեռ սոխը տապակվում է, զբաղվեք սնկով: Լվացեք դրանք մանրակրկիտ և կտրել շերտերով:
  3. Սոխը տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Ավելացնել կտրատած սունկը: Խառնել և թողնել տապակվի:
  4. Այս ընթացքում կտրատել հավի կրծքամիսը, լցնել խորը աման մեջ, որում ամբողջ աղցանը պիտի պատրաստեք:
  5. Չենք մոռանում, որ սունկը վառարանի վրա է: Թավայի մեջ ավելացնել մի թեյի գդալ սոյայի սոուս, որը սնկին կտա յուրահատուկ համ: Եթե ​​սոուս չկա, պարզապես աղ անել սնկին: Անջատել կրակը և որոշ ժամանակ թողնել սունկը: Սոխով տապակած սնկերը պետք է լինեն բավարար եփված: Դրանք պետք է նման լինեն մայոնեզով խառնված աղցանի: Հուսով ենք` պատկերացրեցիք:
  6. Ժամանակն է հավաքել աղցանի մնացած մասը: Բացել պահածոյացված արքայախնձորի բանկան, քամել հյութը և լցնել կտորները հավի մսի վրա:
  7. Արքայախնձորի վրա ավելացնել քերիչով մանրացված ձվերը:
  8. Մանրացնել պանիրը: Այս աղցանի համար ավելի լավ է օգտագործել միջին կոշտության պանիր, քերել և ավելացնել աղցանին: Այժմ ամեն ինչ մանրակրկիտ խառնել, որպեսզի աղցանի բաղադրիչները հավասարաչափ բաշխվեն:
  9. Ժամանակն է ավելացնել սնկերը, սոխով տապակած սունկը պետք է տաք լինի, քանի որ դրանք աղցանին տալիս են հատուկ հոտ: Դրանք լցրեք աղցանի ամանի մեջ:
  10. Մանրակրկիտ խառնել ամբողջ աղցանը, այնուհետև լցնել մայոնեզը, կրկին խառնել և լցնել աղցանի ամանի մեջ: Ձևավորել աղցանն ըստ ցանկության:
Հավով և արքայախնձորով աղցան

Հավով և արքայախնձորով աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:

Համի մսով նրբահամ աղցանի այլ տարբերակի հետ ծանոթացեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *