Հավի մսով և սնկով այս աղցանը կդառնա Ձեր սեղանի նրբահամ զարդը | HAVASTI.info

Հավի մսով և սնկով այս աղցանը կդառնա Ձեր սեղանի նրբահամ զարդը

Սնկով և հավի մսով շքեղ և համեղ այս աղցանը կդառնա Ձեր տոնական սեղանի ֆավորիտը

Բաղադրիչներ

1. Ապխտած հավի կրծքամիս – 200 գ

2. Թարմ վարունգ – 150 գ

3. Մարինացված սունկ – 150 գ

4. Սոխ – 1 հատ

5. Եփած ձու – 4 հատ

6. Մայոնեզ կամ թթվասեր՝ ըստ ճաշակի

7. Աղ և պղպեղ

8. Կանաչ սոխ կամ այլ կանաչի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Սունկը կտրատել բարակ շերտերի, սոխը մանր կտրատել, մի փոքր տապակել, հետո սառեցնել:

2. Ապխտած հավի կրծքամիսը և վարունգը կտրատել բարակ ձողերի, ձուն քերել միջին քերիչով, կանաչին մանրացնել:

3. Շերտերով շարել ներքից վերև. առաջին շերտ՝ հավ, երկրորդ շերտ՝ վարունգ, երրորդ շերտ՝ սունկ՝ սոխով, չորրորդ շերտ՝ կանաչի, հինգերորդ շերտ՝ ձու:

4. Վրան քսել մայոնեզ կամ թթվասեր:

5. Զարդարել ըստ ճաշակի:

Բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *