
Լցոնի մեջ ավելացված վարսակի փաթիլները ոչ միայն ավելացնում են աղացած մսի ծավալը, այլեւ այն ավելի հյութեղ են դարձնում …

Բաղադրությունը
- 500 գ աղացած հավի միս
- 1 ձու
- 0.5 բաժակ վարսակի փաթիլներ
- 0.5 բաժակ կաթ կամ ջուր
- 1 սոխ
- 2 սխտոր
- աղացած սեւ պղպեղ
- աղ
- աղացած կարմիր պղպեղ
- տապակելու համար բուսական յուղ

Պատրաստման եղանակը
- Կաթը կամ ջուրը խառնել ձվի հետ, լցնել փաթիլները այս խառնուրդի մեջ եւ թողնել 20 րոպե:
- Կտրել սոխը, ճզմել սխտորը, խառնել բրինձ ավելացրած աղացած հավի մսի հետ:
- Խառնել արդեն ուռած վարսակին համեմունքները, ավելացնել դրանք մսի զանգվածին:
- Տապակել կոտլետները բուսական յուղով երկու կողմերից բարձր կրակով, հետո նվազեցնել կրակը եւ տապակել մինչև պատրաստ լինելը:
- Մինչև տապակելը կարող եք նախապես թաթախել չորահացի փշուրների, կամ աղացած ընկույզի մեջ:
- Կոտլետները կստացվեն խրթխրթան կեղևով և շատ համեղ, դուր կգա անգամ ամենաբծախնդիր համադամասերին:
- Ես խորհուրդ եմ տալիս այս կոտլետները մատուցել թթվասերով կամ քաղցրաթթու սոուսներով:
Բարի ախորժակ
Կիևյան կոտլետներ 2 Համեղ տարբերակ․ Հավով կոտլետ
Оставить комментарий