Հավը հրեական ձևով. Մատներդ հետը կուտես | HAVASTI.info

Հավը հրեական ձևով. Մատներդ հետը կուտես

Բաղադրիչներ

  • հավ — 600 գր.
  • սոխ — 300 գր
  • սոդա — 1/3 թեյի գդալ.

Պատրաստման եղանակը

Կտրատում ենք սոխը և լցնում կաթսայի մեջ կարագի կտորի հետ: Ավելացնում ենք սոդան, որպեսզի սոխը «հալվի», միատարր զանգված դառնա, և հավի միսն ավելի հյութեղ լինի և  գեղեցիկ գույն ունենա:

Կաթսայի կափարիչը փակում ենք և սոխը շոգեխաշում 5-7 րոպե: Աղ ու պղպեղ ենք անում հավի մսին դնում սոխային զանգվածի վրա և եփում կափարիչը փակ, մոտ 40-45 րոպե: Ընթացքում շրջում ենք հավի կտորները մյուս կողմի վրա, որ ավելի համաչափ եփվեն:

Ըստ ցանկության կարելի է ավելացնել 1 դափնու տերև և մի պտղունց կարմիր պղպեղ:

Տեսանյութը՝ որպես բոնուս, այստեղ կարող եք հավի պատրաստման ևս մի տարբերակի ծանոթանալ:

Պատրաստում ենք ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով — Համեղ Բաղադրատոմսեր

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *