Հայտնի են Մոսկվա-Երևան և այլ ուղղությամբ չվերթի օրերը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս. թ․ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ՝ https://www.facebook.com/aircompanyArmenia/

Ս․ թ․ հուլիսի 4-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 01:40):

Ս․ թ․ հուլիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Ս. թ.հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս․ թ․ հուլիսի 4-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*