««Հայինկասացիան» լուծարվում է՝ ԿԲ նախկին նախագահի հանցավոր թվացող հետքերը մաքրելու նպատակով». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «270 միլիոն ՀՀ դրամի չարաշահում Հայինկասացիայում

Ինչքան ավելի են խորանում ուսումնասիրությունները, այնքան ավելի է մեծանում Հայինկասացիայի աշխատակիցներին պատճառված վնասի գումարները։ Ինձ փոխանցված փաստաթղթերի ուսումնասիրությունից բխում է, որ Հայինկասացիայի լուծարումը ոչ մի ֆինանսական հիմք չունի, այն լուծարվում է բացառապես ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահի հանցավոր թվացող հետքերը մաքրելու նպատակով։ Ավելին՝ կան հիմնավոր թվացող պնդումներ, որ հենց ԿԲ նախկին նախագահն է պատրաստվում ձեռք բերել Հայինկասացիայի լուծարման արդյունքում մնացած գույքը և մտնել ինկասացիոն ծառայությունների շուկա։ Նախկինում նշել էի, որ դիմել էի լուծարային հանձնաժողով՝ աշխատակիցներին չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով։ Փոխանակ մտածեն՝ ոնց վճարեն աշխատակիցների գումարները, մտածում են՝ ինչպես ոչնչացնեն ապացույցները։ Շտապում եմ հիասթափեցենել հանձնաժողովին․ դիմելուց առաջ մենք հավաքագրել ենք բոլոր անհրաժեշտ ապացույցները, իսկ եթե ոչնչացվեն բնօրինակները, իսկ մեզ մոտ պահպանվեն պատճենները, դրա բեռը դատարանում կրելու է հանձնաժողովը։

Միաժամանակ հայտնում եմ, որ նշված չարաշահումների փաստով դիմել եմ նաև ՀՀ ՊՎԾ-ին և փոխանցել անհրաժեշտ հաշվարկները, հույս ունեմ, որ ՊՎԾ-ն ամենասեղմ ժամկետում ստուգումներ կսկսի Հայինկասացիայում»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*