«Հայաստանը կվճարի ադրբեջանական սահմանի վրա իր հարձակումների համար». Թուրքիայի պաշտպանության նախարար

Հայաստանը վստահաբար կվճարի ադրբեջանական սահմանի վրա իր հարձակումների համար։ Այս մասին հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հինգշաբթի օրը Անկարայում ադրբեջանական բարձրաստիճան ռազմական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
     «Հայաստանը խեղդվելու է այն դավադրության մեջ, որն ինքն է նախաձեռնել, և անպայման վճարելու է այն բանի համար, ինչ նրանք արել են», — ասել է Հուլուսի Աքարը Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ և ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին:
     Աքարը հիշեցրել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է սահմանային բախումների զարգացմանը։ 
     «Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա նենգ հարձակումը։ Ադրբեջանցի թուրքերի ցավը, մեր ցավն է։ Ես ուզում եմ, դուք բոլորդ իմանաք, որ ցանկացած դժվարություն, որը դուք ապրում եք այնտեղ, մենք զգում ենք այստեղ»։
     Աքարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, առանց որևէ իրավական հիմնավորման և լեգիտիմության, երբեք չի ընդունվի: Նախարարը հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը «մեկ ազգ և երկու պետություն» են, որոնք կիսում են ընդհանուր լեզուն, կրոնը և պատմությունը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*