Հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կփոխհատուցի ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը

«ՌԵՍՈ» ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը կոչ է արել Մոսկվայում հայ և ադրբեջանցի սփյուռքահայերի ներկայացուցիչներին՝ հրաժարվել բռնությունից և կանգնեցնել նրանց, ովքեր արտասահմանից անկարգություններ են հրահրում. հայտնում է РБК-ն:

Բողոքը հրապարակվել է Սարկիսով ընտանիքի և «Հայերի ժողով» անունից:

Սարկիսովն իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է, որ ինքն ամաչում է նրանց համար, ովքեր «իրենց ազգայնականության բարբարոսական դրսևորում են իրականացրել հայրենիքից հեռու՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց, պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգություն ունեն»:

«ՌԵՍՈ»-ի համասեփականատերերը պատրաստակամություն է հայտնել՝ փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*