Համեղ սմբուկներ ձմեռվա համար` առանց ստերիլիզացման

Այս բաղադրատոմսը ժամանակի փորձարկում է անցել բազմաթիվ տնային տնտեսուհիների կողմից: Ուստի որոշեցինք կիսվել ձեզ հետ: Նման պահածո պարզապես միշտ պետք է լինի ձեր նկուղում, քանի որ լոլիկով սմբուկներն աներեւակայելի համեղ են: Սա նույնիսկ տոնական սեղանի համար կատարյալ խորտիկ կլինի:

Պահանջվող մթերքներ

  • 2 կիլոգրամ սմբուկ
  • 3 կիլոգրամ լոլիկ
  • 1 կծու պղպեղ
  • 3 գլուխ սխտոր
  • 200 մլ բուսական յուղ
  • 150 մլ քացախ 9%
  • 250 գրամ շաքար
  • 2 ճաշի գդալ աղ

Պատրաստման եղանակը

  1. Կտրել պոմիդորները միջին չափի կտորներով և աղալ մսաղացով: Լցնել կաթսայի մեջ:
  2. Բուլղարական պղպեղի սերմերը հանել եւ կտրատել: Մանրացնել կծու պղպեղը: Ավելացնել պղպեղները լոլիկին:
  3. Սմբուկը կտրատել փոքր կտորներով:
  4. Պոմիդորով եւ պղպեղներով կաթսան դնել կրակին: Ավելացնել շաքար, աղ եւ խառնել: Զանգվածը հասցնել եռման աստիճանի եւ 15 րոպե եփել:
  5. Ավելացնել սմբուկները եռացող լոլիկի մեջ եւ եփել եւս 15 րոպե:
  6. Սխտորը մաքրել եւ մանրացնել: Ավելացնել եփվող զանգվածին, ապա լցնել բուսական յուղը:
  7. Ամբողջը լավ խառնել եւ եփել եւս 10 րոպե:
  8. Վերջնականապես պատրաստ աղցանի վրա լցնել քացախը, խառնել  և տեղավորել բանկաների մեջ: Փակել կափարիչով և թողնել, որ ամբողջովին սառչի:

Կարծում ենք, հարկ չկա նշել, որ բնականաբար բանկաներն ու կափարիչները նախապես պետք է լավ լվանալ և մշակել եռման ջրով:

Բարի ախորժակ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*