
Համեղ թխվածքաբլիթներ. Թեյի կամ սուրճի հետ մատուցեք այս նուրբ ու քնքուշ թխուկները: Դրանք այնքան քնքուշ, փափուկ, անուշաբույր է, և ամենակարևորը` պատրաստելը շատ հեշտ և պարզ է: Ձեր երեխաները կուրախանան համեղ թխվածքաբլիթներ համտեսելիս:

Համեղ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Ալյուր 300 գ
- Կարագ 125 գ
- Բուսական յուղ 50 մլ
- Փոշի շաքար 4 ճաշի գդալ
- Ձու 1 հատ
- Եգիպտացորենի օսլա 1 բաժակ 200 մլ
- Կակաո 1.5 ճաշի գդալ
- Ձևավորման համար շոկոլադ կամ ջեմ:

Համեղ թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը, քայլ առ քայլ
- Ալյուրը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել կարագը և լցնել բուսական յուղը:
- Այնուհետև լցնել փոշի շաքարը, հարել ձուն, ավելացնել օսլա: Ձեռքերին կպչող փափուկ խմոր պատրաստել: Խմորը բաժանել 2 մասի, և կակաո լցնել մի մասի մեջ:
- Կակաոյով խմորից գնդիկներ ձևավորել, իսկ սպիտակ խմորից` փոքրիկ շրջանակներ, մուգ խմորով գնդիկները դնել սպիտակ շրջանակի մեջ և փաթաթել խմորով: Այնուհետև ստացված գնդիկի կենտրոնում փոսիկ անել:
- Դանակով այդ օղակաձև խմորի կողմերում ուղղահայաց կտրվածքներ անել, կենտրոնում արված փոսիկի մեջ շոկոլադ կամ ջեմ լցնել, որ գեղեցիկ ու համեղ թխվածքաբլիթներ ստացվեն:
- Այժմ ջեռոցի տապակի վրա փռել յուղաթուղթ, որի վրա շարել խմորի պատրաստուկները: Թխել թխվածքաբիթները, 25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Համեղ թխվածքաբլիթները պատրաստ են: Դուք պարզապես չեք գտնի ավելի հեշտ ու պարզ թխվածքի ավելի լավ բաղադրատոմս, որով թխվում են շատ համեղ, բուրավետ բլիթ:

Անպայման փորձեք, բոլորը կուրախանան:
Համեղ թխվածքաբլիթները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Оставить комментарий