Համեղ եւ օգտակար շոկոլադ երեխաների համար | HAVASTI.info

Համեղ եւ օգտակար շոկոլադ երեխաների համար

Համեղ եւ օգտակար շոկոլադ երեխաների համար

Բաղադրությունը

  • Կակաո -100 գ
  • Սերուցք կամ կաթ — 50 մլ
  • Շաքարի փոշի 2 ճաշի գդալ
  • Կարագ — 50 գ
  • Ցանկության դեպքում ավելացնել վանիլին կամ վանիլային շաքար, դարչին, ընկույզ, ծիրանի չիր, չամիչ:

Պատրաստման եղանակը

Թույլ կրակի վրա տաքացնում ենք սերուցքը՝ եռման չհասցնելով: Դրա մեջ լուծում ենք շաքարավազը եւ վանիլը: Ավելացնում ենք կարագը եւ դարչինը: Այս խառնուրդը փոքր քանակություններով ավելացնել կակաոյի մեջ  եւ մանրակրկիտ խառնել: Ոչ մի դեպքում չլցնել ամբողջ հեղուկը միանգամից, որպեսզի գնդիկներ չառաջանան:

Եվս մի փոքր տաքացնել ջրային բաղնիքի կամ թույլ կրակի վրա: Ըստ ցանկության ավելացնել չամիչ եւ ընկույզ: Ընկույզ ավելացնելով, այս շոկոլադը կդարձնենք ոչ միայն համեղ, այլ նաեւ օգտակար: Այնուհետև ստացված զանգվածը լցնում ենք կաղապարների մեջ, և դնում սառնարանը:

Տնական Նուտելլա Առանց Հավելումների․ Համեղ, Օգտակար, Սննդարար քաղցրավենիք

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *