Կնճիռներից ազատվեք ընդամենը 7 օրում այս տնային քսուք օգնությամբ

Ներկայացնում ենք քսուքի բաղադրատոմս, որը խոնավեցնում է մաշկը, լավացնում է դեմքի գույնը, դանդաղեցնում է ծերացումը և նվազեցնում է կնճիռները: Այն լիովին անվնաս է, քանի որ բաղկացած է բնական բաղադրիչներից: Կարող է օգտագործվել բոլոր տիպերի մաշկի համար:

Բաղադրիչները՝

2 թ. գ. վազելին
1 դեղնուց
2 ճ. գ. նուշի յուղ (կամ ձիթապտղի յուղ)
Կես ճ. գ. լավ որակի մեղր
Պատրաստումը՝ Վազելինը հալեցրեք: Այն վերցրեք կրակի վրայից, ավելացրեք մյուս բաղադրիչները: Մի քանի րոպե լավ խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստացվի: Քսուքը լցրեք 50 մլ-անոց տարայի մեջ:

Դեմքը լավ մաքրեք, քսուքը քսեք՝ նրբորեն մերսելով: Թողեք 30 րոպե, հետո լվացեք՝ հանքային ջրի մեջ թաթախված խոնավ կտոր կամ բամբակ օգտագործելով:

Քսուքն օգտագործեք քնելուց 2 ժամ առաջ, որովհետև քսուքը մաշկի մեջ ներծծվում է ավելի քան 1 ժամ: Քսուքը սառնարանում պահեք: Միանգամից երկու բաժին մի պատրաստեք, քանի որ բոլոր բաղադրիչները բնական են:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*