Կիտրոնով և լոլիկով դիմակ, որը կվերափոխի Ձեր ձեռքերի մաշկը | HAVASTI.info

Կիտրոնով և լոլիկով դիմակ, որը կվերափոխի Ձեր ձեռքերի մաշկը

Իր սպիտակեցնող հատկությունների շնորհիվ կիտրոնը կկարողանա պարզեցնել Ձեր մաշկը և նրան տալ գեղեցիկ փայլ, իսկ լոլիկն իր հերթին, կօգնի հավասարեցնել նրա գույնը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձեռքի դիմակի մի պարզ բաղադրատոմս, որն անգամ առաջին օգտագործումից հետո Ձեր մաշկը կդարձնի մետաքսանման և պայծառ:

1․ Կտրեք լոլիկը խորանարդաձև և մանրացրեք դրանք այնպես, որ հյութը կարողանաք քամել:

2. Տոմատի հյութի վրա ավելացրեք ժելատին և տաքացրեք միկրոալիքային վառարանում:

3. Կիտրոնի հյութը քամեք խառնուրդի մեջ:

4. Դիմակը քսեք մաշկի վրա և թողեք այնքան, մինչև որ այն չորանա։

5. Գրգռումից խուսափելու համար դիմակին կարող եք ավելացնել 1 ճաշի գդալ մեղր:

6. Չորանալուց հետո դիմակը զգուշորեն հանեք դեպի վերև:

7. Բամբակը թացացրեք կաթի մեջ և այն քսեք Ձեր մաշկին։ Որից հետո լվացվեք տաք ջրով։

Նման դիմակի առաջին օգտագործումից հետո Ձեր ձեռքերի մաշկը կդառնա փափուկ, նուրբ և պայծառ և այլևս անհրաժեշտ չի լինի գնել որևէ թանկարժեք կրեմ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *