Կեքս Մազուրկա չոր մրգերով և ընկույզներով. Ստացվում է աներևակայելի համեղ և գեղեցիկ խմորեղեն

Կեքս Մազուրկա չոր մրգերով և ընկույզներով. Ստացվում է աներևակայելի համեղ և գեղեցիկ խմորեղեն, որը հյուրասիրվողներին անտարբեր չի թողնի:

Մազուրկան լեհական ազգային քաղցրավենիք է, այս կեքսը պատրաստվում է հիմնականում Զատկի տոնի համար: Աղանդերը հագեցված է ընկույզով և չորացրած մրգերով, իսկ վերևում այն ​​զարդարվում է ջեմով, գլազուրով կամ կրեմով:

Նույնիսկ Լեհաստանում կան Մազուրկա կեքս պատրաստելու շատ տարբերակներ: Իհարկե, որքան հեռու է պատմական հայրենիքը, այնքան ավելի շատ փոփոխություններ կարող են առաջանալ բնօրինակ բաղադրատոմսում: Ուստի մենք նույնպես առաջարկում ենք չոր մրգերով և ընկույզներով Մազուրկա կեքսի պատրաստման եղանակ: Պատրաստման եղանակը շատ պարզ է, իսկ արդյունքն ուղղակի հիանալի է:


Կեքս Մազուրկա. Բաղադրիչները

  • Սալորաչիր 0,5 բաժակ
  • Չորացրած ծիրան 0,5 բաժակ
  • Չամիչ 0,5 բաժակ
  • Ընկույզ 1 բաժակ
  • Ձու 3 հատ
  • Ցորենի ալյուր 1 բաժակ
  • Շաքարավազ 1 բաժակ
  • Մարգարին 100 գր.
  • Մեղր 2 ճաշի գդալ
Կեքս Մազուրկա
Կեքս Մազուրկա

Կեքս Մազուրկա. Պատրաստման եղանակը

  1. Չորացրած մրգերը մանր կտորներով կտրել, չամիչները լվանալ և չորացնել: Հարմար չափերի մանրացնել ընկույզը:
  2. Ձվերը հարել շաքարավազի հետ, մինչև հարթ զանգված ստացվի: Խառնելու ընթացքում զգուշորեն, մաս առ մաս ավելացնել ալյուրը:
  3. Հանգցնել սոդան քացախով և ավելացնել խմորին: Հալեցնել մարգարինը, մի քիչ սառեցնել և լցնել այն մնացած բաղադրիչների վրա, ավելացնել նաև կիտրոնի հյութը և մեղրը: Լավ խառնել ամենը:
  4. Խմորի մեջ լցնել պատրաստված ընկույզը և չորացրած մրգերը, լավ խառնել:
  5. Ջեռոցի տապակը ծածկել մագաղաթով և յուղել այն: Դրա վրա լցնել խմորը չորացրած մրգերով և ընկույզով, եթե հարկ կա` հարթեցնել բահիկով:
  6. Թխել դեսերտը 35 րոպե 150-160 °C ջերմաստիճանում, մինչև առաջանա վարդագույն կեղև:
  7. Կարելի է մատուցել անուշաբույր Մազուրկա կեքսն ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Փորձեք խմորին ավելացնել այլ չորացրած մրգեր` չորացրած խնձոր, տանձ կամ լոռամիրգ: Կեքսի վերևի մասը ցանկության դեպքում, զարդարել փոշի շաքարով կամ կրեմով:
Կեքս Մազուրկա

Կեքս Մազուրկան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*